ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արմեն Մարտիրոսյան. Մեր դաշինքը նույնիսկ աշխարհում է եզակի

Արմեն Մարտիրոսյան. Մեր դաշինքը նույնիսկ աշխարհում է եզակի
26.02.2017 | 17:33

«Մենք ստեղծեցինք, մի դաշինք, որ Հայաստանում եզակի է, նույնիսկ աշխարհում է եզակի։ Դաշինքում երեք փորձառու պետական գործիչներ, միավորելով իրենց ջանքերը, գիտելիքները, եռանդը, կամքը, պետք է հնարավորություն ընձեռեն մեր քաղաքացիներին՝ ունենալու մի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը դուրս կբերի այս ծանր, ճգնաժամային վիճակից»,- ՕՐՕ դաշինքի համաժողովի բացման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մարտահրավերները հասել են սպառնալիքի աստիճանի. «Եվ պատասխանատվության այն բարձր զգացումը, որն առաջնորդեց Օսկանյանին, Օհանյանին ու Հովհաննիսյանին միայն ողջունել կարելի է, քանի որ նրանց անցած կայացած ուղին, երկար տարիների ծառայությունը պետությանը, միանշանակ պետք է համոզի մի բանում, որ այս դաշինքն այն դաշինքն է, որը ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլև ունի ամենաառաջին անհրաժեշտ պայմանը՝ կամքը, առանց կամքի ու առանց նպատակասլացության հաջողություն չի կարող ունենալ որևէ գործ։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ